Ուռուցքաբանություն
Ինչպե՞ս կանխարգելել քաղցկեղը. oncology.am
Մեր օրերում քաղցկեղի բուժման բնագավառում բժշկությունը հասել է զգալի հաջողությունների: Գիտնականներն ու բժիշկներն ունեն գիտելիքների բավական պաշար, որը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչպես է զարգանում այս հիվանդությունը և ինչն է ազդում նրա դրսևորման վրա: Բայց բոլորս էլ գիտենք, որ ավելի լավ է կանխարգելել, քան բուժել հիվանդությունը: Բանաձև, որը գործում է նաև այս հիվանդության ժամանակ: Այն ամենն, ինչ մեզ պետք է, դա մի քանի պարզ կանոններին հետևելն է : Հակաքաղցկեղային շարժումը Ձեզ է առաջարկում խորհուրդների ոչ մեծ ցուցակ, որոնց հետևելով՝ կարելի է զգալիորեն նվազեցնել հիվանդացության ռիսկը:
1. Չծխե՛լ:
Ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ ծխելը ո՛չ միայն թոքերի, կոկորդի, բերանի խոռոչի քաղցկեղ է առաջացնում, այլ նաև բացասաբար է ազդում սրտի վրա, եթե չխոսենք ընդհանուր ինքնազգացողության վատթարացման մասին: Այդ պատճառով ծխողների համար միակ ճիշտ խորհուրդը ծխելն անմիջապես թողելն է, չծխողների համար՝ փորձել որքան հնարավոր է պաշտպանել իրենց եւ իրենց երեխաներին ծխախոտի ծխից:
2. Պաշտպանե՛ք մաշկն արևի ուղիղ ճառագայթներից:
Մաշկի քաղցկեղն ամենատարածված քաղցկեղային հիվանդություններից է, որը, բարեբախտաբար, ենթարկվում է բուժման, սակայն դա մեզ չի ազատում մեր առողջության նկատմամբ ունեցած պատասխանատվությունից, այդ պատճառով, գտնվելով արևի տակ, օգտագործեք արևայրուքի համար նախատեսված հատուկ միջոցներ: Հիշե՛ք, որ մաշկային հիվանդություններին առավել հակված են երեխաներն ու դեռահասները, այդ պատճառով անպայման համոզվեք, որ Ձեր երեխաների մաշկը ևս պաշտպանված է արևի ճառագայթներից:
3. Ապահովե՛ք անվտանգ սեռական հարաբերություններ:
Ինչպես և առաջին դեպքում, այս խորհուրդը կարող է օգտակար լինել ո՛չ միայն արգանդի վզիկի քաղցկեղի, այլ նաև սեռական ճանապարհով փոխանցվող բազմաթիվ այլ հիվանդությունների կանխարգելման համար: Այդ պատճառով, սեռական հարաբերություններ ունենալիս անպայման պահպանակներ օգտագործեք և պարբերաբար հետազոտվեք, որպեսզի ժամանակին կանխարգելեք հիվանդությունը: Թեև անցանկալի հետևանքներից խուսափելու լավագույն երաշխիքը կարող է միայն զուգընկերոջ նկատմամբ ունեցած վստահությունը լինել:
4. Սահմանափակե՛ք ալկոհոլի ընդունումը:
Չնայած սպիրտային խմիչքները քաղցկեղ կարող են առաջացնել ընդամենը 3% դեպքերում, այնուամենայնիվ, ալկոհոլը և ծխախոտը մահացու համակցություն են: Այդ պատճառով, եթե Դուք ծխում եք, փորձեք նվազագույնի հասցնել ալկոհոլային խմիչքների ընդունումը:
5. Ավելի շատ սնվե՛ք մրգերով և բանջարեղենով:
Ավելանում է այն հետազոտությունների թիվը, որոնք քաղցկեղի առաջացումը կապում են մեր ընդունած սննդի հետ: Որոշ տվյալների համաձայն՝ քաղցկեղով հիվանդացության յուրաքանչյուր երրորդ դեպք սննդակարգին չհետևելու հետևանք է: Նվազեցրեք հատկապես կենդանական ծագման ճարպերի ընդունումը և Ձեր սննդաբաժինը հարստացրեք բանջարեղենով, մրգերով, ընկուզեղենով, ինչպես նաև ընդեղենով և լոբազգիներով:
6. Ակտիվ եղե՛ք և Ձեր քաշը նորմալ վիճակում պահե՛ք:
Ձեր առօրյա կյանքում փոքր-ինչ ավելացրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը. այն Ձեզ ավելի եռանդուն կդարձնի, կօգնի վերահսկել քաշը, հեշտությամբ հաղթահարել սթրեսները և զգալիորեն կկանխի քաղցկեղով հիվանդացության ռիսկը: Ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը և ճարպակալումը կարող են կապված լինել կրծքագեղձի, արգանդի և արգանդի վզիկի, լեղապարկի քաղցկեղի, շագանակագեղձի և ենթաստամոքսային գեղձի բորբոքման առաջացման հետ:
7. Կանոնավոր հետազոտվե՛ք:
Այսօր գոյություն ունեն բազմաթիվ հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս քաղցկեղն ախտորոշել վաղ շրջանում: Խորհրդակցեք մասնագետի հետ, թե երբ և ինչպիսի հետազոտություներ պետք է անցնեք: Պատրաստ եղեք բժշկին ներկայացնելու Ձեր ընտանիքի հիվանդության պատմությունը, որի վրա հիմնվելով՝ նա կկարողանա ասել, թե քաղցկեղի որ տեսակով Դուք կարող եք հիվանդանալ:
8. Հիշե՛ք, որ Ձեր առողջությունը Ձեր ձեռքերում է:
Ձեր առողջության խնամքն առաջին հերթին բխում է Ձեր իսկ շահերից: Հետևելով այս ոչ բարդ խորհուրդներին՝ Դուք զգալիորեն կբարելավեք Ձեր իմունիտետն ու ընդհանուր ինքնազգացողությունը, ինչպես նաև կնվազեցնեք բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում` քաղցկեղի զարգացման ռիսկը: Մեր կողմից մենք կարող ենք միայն հաջողություններ մաղթել Ձեր կյանքի նոր փուլի սկզբում:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն